Ամերիկահայ դերասան, «Instagram»-ի աստղ, պոկերի մեծ սիրահար Դեն Բիլզերյանը ժամանել է Արցախ:
Նա այնտեղ հանդիպել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ Ռուբեն Մելիքյանին, որն էլ ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել։
Լուսանկարին կից Մելիքյանը գրել է. «Զրույցը կարծես ստացվում է», ապա նշել է. «#ԵկԱրցախ»: