Հարավային Կովկաս այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է. առաջին տեղում Վրաստանն է

09:37     30 օգոստոսի, 2018

Այս տարի Հարավային Կովկասի երկրներ այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ասվում է Emerging Europe-ում հրապարակված հոդվածներից մեկում:

Հոդվածում նշվում է, որ ամենամեծ աճը գրանցվել է Վրաստանում՝ 2018 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում զբոսաշրջիկների թիվը, 2017-ի համեմատ, աճել է 20%-ով: Դրան նպաստել է Եվրոպայի տարբեր հատվածներից էժան թռիչքների հասանելիությունը:

Հոդվածում ասվում է նաև, որ հայկական աղբյուրների համաձայն՝ 2017-ի համեմատ, զբոսարջիկների թիվն ավելացել է 10%-ով. Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ այս տարի հունվար-հուլիսին երկիրը հյուրընկալել է 700.000 այցելուի:

Մինչդեռ Ադրբեջանում արտասահմանյան այցելուների թիվը 1.65 մլն է՝ նույն ժամանահատվածի համար, ինչն ավելի քան 9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Հարավային Կովկասի 3 երկրներում էլ զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից և հարևան երկրներից է, չնայած ԵՄ-ից այցելուների թիվը նույնպես աճել է:

 


© armedia.am