Այս տարի Հարավային Կովկասի երկրներ այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ասվում է Emerging Europe-ում հրապարակված հոդվածներից մեկում:
Հոդվածում նշվում է, որ ամենամեծ աճը գրանցվել է Վրաստանում՝ 2018 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում զբոսաշրջիկների թիվը, 2017-ի համեմատ, աճել է 20%-ով: Դրան նպաստել է Եվրոպայի տարբեր հատվածներից էժան թռիչքների հասանելիությունը:
Մինչդեռ Ադրբեջանում արտասահմանյան այցելուների թիվը 1.65 մլն է՝ նույն ժամանահատվածի համար, ինչն ավելի քան 9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Հարավային Կովկասի 3 երկրներում էլ զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից և հարևան երկրներից է, չնայած ԵՄ-ից այցելուների թիվը նույնպես աճել է: