Թուրքիայում կարծում են, որ Մակրոնը «չի հասկանում» տեղի իրողությունները

10:34     30 օգոստոսի, 2018

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարող «հասկանալ» Թուրքիայի իրողությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը, երբ Մակրոնը կոչ է արել հրաժարվել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցություններից՝ դատապարտելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, հաղորդում է Express-ը:

Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ իր թուրք գործընկերը «հակաեվրոպական քաղաքականություն» է վարում  և նրա գործողությունները, ըստ Մակրոնի, հակասում են ԵՄ արժեքներին և սկզբունքներին:

Ֆրանսիայի առաջնորդը նաև ասել է, որ Էրդողանի Թուրքիան «նախագահ Քեմալի Թուրքիան չէ», նկատի ունենալով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի Թուրքական հանրապետությունը, որը Օսմանյան կայսրության փլուզումից հետո 1923-ին հիմնել է աշխարհիկ հանրապետությունը:


© armedia.am