Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդի զենք է գնել

20:39     1 սեպտեմբերի, 2018

Ադրբեջանն արդեն իսկ Ռուսաստանից մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է ձեռք բերել, և այդ թվերն աճի միտում ունեն։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո։

«Մենք այսօր քննարկել ենք նաև հետագա համագործակցությունը ռազմա-տեխնիկական ոլորտում։ Այն արդեն հարուստ ավանդույթներ ունի։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրականացված պայմանագրերը, ռազմական նշանակության արտադրանքը, որը գնել է Ադրբեջանը ՌԴ-ից, գերազանցում է 5 միլիարդ դոլարը և աճման միտում ունի»,- ասել է Ալիևը։


© armedia.am