Apple-ը մեքենաների ինքնակառավարման ծրագիր է մշակում

21:00     1 սեպտեմբերի, 2018

Հեռախոսների խոշորագույն արտադրող Apple ընկերության «անօդաչու» ավտոմեքենան վթարի է ենթարկվել ընկերության գրասենյակի մոտակայքում՝ Սիրիկոնյան հովտում։ Այդ մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, հաղորդում է Reuters  գործակալությունը՝ այդ կերպ հաստատելով, որ ընկերությունը շարունակում է առանց վարորդի մեքենաների մշակման նախագիծը։

Apple-ի ներկայացուցիչները երբևէ պաշտոնապես չեն հայտարարել ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման իրենց ծրագրի մասին, սակայն այս միջադեպը բացահայտել է, որ առնվազն 5000 հոգի աշխատում է այդ նախագծի վրա։

Lexus RX450h ավտոմեքենան, որի վրա փորձարկում էին Apple-ի ինքնակառավարման համակարգը, մոտ 1,6 կմ/ժ արագությամբ է երթևեկելիս եղել, երբ նրան բախվել է մեկ այլ մեքենա՝ Nissan Leaf։ Բախման արդյունքում երկու մեքենան էլ վնասվել են, սակայն տուժածներ չկան։


© armedia.am