Թրամփն Ասադից պահանջել Է հրաժարվել Իդլիբի վրա գրոհից

12:41     4 սեպտեմբերի, 2018

Մարդասիրական աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաև Իրանը և Ռուսաստանը, պետք է հրաժարվեն երկրի հյուսիսում Իդլիբ նահանգի ուժային ազատագրումից, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:  Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները մարդասիրական հսկայական սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հավանական մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ»:

Իդլիբ նահանգը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն է:


© armedia.am