Մարդասիրական աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաև Իրանը և Ռուսաստանը, պետք է հրաժարվեն երկրի հյուսիսում Իդլիբ նահանգի ուժային ազատագրումից, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները մարդասիրական հսկայական սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հավանական մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ»:
Իդլիբ նահանգը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն է: