ԶԼՄ. Թրամփը նախագահելու է ՄԱԿ ԱԽ-ի` Իրանի հարցով սեպտեմբերին կայանալիք հանդիպումը

20:42     4 սեպտեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  որոշել է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով հանդիպումը:  Այս տեղեկությունը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հաստատել են մի քանի դիվանագիտական աղբյուրներ:

«Հանդիպման թեման կլինի Իրանը», - ասել է գործակալության աղբյուրը:

Թրամփը հանդիպմանը հանդես կգա որպես նախագահող, քանի որ սեպտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահում է ԱՄՆ-ն:


© armedia.am