Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

15:15     7 սեպտեմբերի, 2018

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:


© armedia.am