Գերմանիան քննարկում է Սիրիային հարվածելու հնարավորությունը

20:58     10 սեպտեմբերի, 2018

Գերմանիան դիտարկում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիային ուղղված հարվածներին միանալու հնարավորությունը: Այդ հարցը երկրի պաշտպանության նախարարությունում քննարկում են Վաշինգտոնի խնդրանքով, հայտնում է Bild պարբերականը` սեփական աղբյուրներին հղումով։

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այս կապակցությամբ նշել է, որ Գերմանիան կմիանա Սիրիային հարվածներին միայն Ասադի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու դեպքում:

Նախկինում Բեռլինը ուղղակիրորեն չի մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին:


© armedia.am