Արթուր Վանեցյանը հաստատել է` գաղտնալսվել է իր ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը

17:10     11 սեպտեմբերի, 2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում է ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանը կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը, փոխանցում է News.am-ը: 

«Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

 


© armedia.am