ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ

10:33     13 սեպտեմբերի, 2018

ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընտրվեց Երվանդ Խունդկարյանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:


© armedia.am