Պաղեստինը պատրաստ է ամբողջությամբ խզել հարաբերություններն ԱՄՆ հետ

12:43     13 սեպտեմբերի, 2018

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը դիտարկում է ԱՄՆ հետ համագործակցությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին, հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Հանան Աշրավին: Նրա խոսքերով` այդ քայլը կքննարկվի կազմակերպության Կենտրոնական խորհրդի մոտակա նիստում:

Աշրավին նշել է, որ ԱՄՆ ուղղակիորեն որդեգրել է Իսրայելի դիրքորոշումը, որը Իսրայելի պատմության մեջ «ամենածայրահեղն» և «անզիջումն» է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պաղեստինյան ինքնավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատել է մոտ 500 դոլարով: Իսկ սեպտեմբերի 10-ին ամերիկյան իշխանություններն որոշել են փակել Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցչությունը:

ՊԱԿ գործադիր կոմիտերի գլխավոր քարտուղար Սաիբ Էրեքաթը կազմակերպության գրասենյակի փակումը որակել է որպես «վտանգավոր էսկալացիա», իսկ  Սպիտակ տան քաղաքականությունը` պաղեստինյան ժողովրդի «հավաքական պատժում»:


© armedia.am