Վրաստանում հավատարմագրված երկրների դեսպանները ճանաչողական այցով ժամանել են Հայաստան

15:11     14 սեպտեմբերի, 2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։

Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, որ այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։


© armedia.am