Google-ը որոշել է փակել Inbox փոստային ծառայությունը

16:19     14 սեպտեմբերի, 2018

Google-ը որոշել է 2019թ․ մարտին փակել Inbox փոստային ծառայությունը եւ կենտրոնանալ Gmail-ի վրա՝ տեղեկացնում է RNS-ն։

Inbox-ը թողարկվել էր 2014թ․՝ Gmail-ի փոստային օգտատերերի բազայի վրա։ Այժմ Inbox-ի գործառույթների մի մասն անցել է Gmail-ին։

Օգոստոսին Google-ը Gmail-ի օգտատերերի համար ստեղծել էր նոր գործառույթ՝ «ինքնաոչնչացնող» նամակներ, որոնք ջնջվում են այն բանից հետո, երբ հասցեատերը կարդում է դրանք։


© armedia.am