Վրաստանի իշխանությունները հետաձգել են մարիխուանայի արտահանման մասին օրինագծի քննարկումը

13:39     17 սեպտեմբերի, 2018

Վրաստանի խորհրդարանը հետաձգել է արտահանման համար կանեփի աճեցման մասին օրինագծի քննարկումը: Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է մարիխուանա աճեցնելու օրինականացումն ինչպես բժշկական նպատակներով, այնպես էլ արտահանման համար:

Կոբախիձեի փոխանցմամբ հաջորդ շաբաթ կքննարկվի միայն մարիխուանայի օգտագործման վերաբերյալ օրինագիծը: Նրա խոսքերով` Վրաստանի օրենսդիր մարմինը չի շտապում քննարկել մարիխուանայի աճեցման հարցը և այս կապակցությամբ մտադիր են խորհրդատվություններ անցկացնել վրաց եկեղեցու հետ, որ խիստ դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը:


© armedia.am