20 տարի տևած հակամարտությունից հետո Էրիթրեան և Եթովպիան խաղաղության համաձայնագիր են կնքել

10:47     17 սեպտեմբերի, 2018

 

20 տարի տևած հակամարտությունից հետո Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆևերկին և Եթովպիայի վաչապետ Աբիյ Ահմեդը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում խաղաղության համաձայնագիր են կնքել:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:


© armedia.am