Չինաստանը 7,7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետական պարտքում իր ներդրումները

12:35     19 սեպտեմբերի, 2018

Չինաստանը ԱՄՆ հետ առևտրային պատերազմի առաջին փուլում ամերիկյան պետական պարտքում իր ներդրումները կրճատել է 7.7 մլրդ դոլարով: Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության` հուլիս ամսվա հրապարակված տվյալները:

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ չնայած այդ կրճատմանը` Չինաստանը շարունակում է մնալ առաջատարն ամերիկյան պարտատոմսերի սեփականատերերի շրջանում:

ԱՄՆ երկրորդ ամենամեծ վարկատուն Ճապոնիան է, որն, ի դեպ, հուլիսին ավելացրել է ամերիկյան պետական պարտքում իր ներդրումները 5.1 մլրդ դոլարով:

Երրորդ տեղը զբաղեցնում է Իռլանդիան, որը հուլիսին ամերիկյան պարտատոմսերի իր փաթեթն ավելացրել է 600 մլն դոլարով:


© armedia.am