Դեկտեմբերին տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումը

09:17     20 սեպտեմբերի, 2018

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի  109 մլն 296 հազ. դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով:

Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հան­ցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման մի­ջազգային ջանքերում Հա­յաս­տանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Այդ դերը հիմ­նա­կա­նում արտահայտ­վում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմա­կեր­պութ­յուն­ներում ցեղասպա­նութ­յան հան­­ցա­գործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևա­նում «Ընդդեմ ցեղասպանության հանցա­գոր­ծութ­յան» գլոբալ ֆորումների անցկացմամբ։


© armedia.am