Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրն այն մասին, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով, այն կեղծ որակելով:
«Երբ տուրք է տրվում կեղծ լուրերին, անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»,- գրել է Վահրամ Քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում: