Google-ը տոնում է անկախության տոնը՝ Հայաստանին նվիրված դուդլով

12:19     21 սեպտեմբերի, 2019

Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել է դուդլ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին։

Դուդլն իրենից ներկայացնում է Հայաստանի ծածանվող եռագույնը։ Դուդլի վրա սեղմելու դեպքում անցում է կատարվում դեպի ՀՀ Անկախության օրվան առնչվող որոնողական արդյունքների էջ։

Նշենք, որ նախորդ մի քանի տարիներին ևս Google-ն Հայաստանի անկախության տոնին դուդլներ էր տեղադրում։


© armedia.am