Թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

13:28     21 սեպտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղերձում նշված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում:

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:


© armedia.am