ՀՀ անկախության օրվա առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

17:37     21 սեպտեմբերի, 2018

ՀՀ անկախության օրվա 27-րդ տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է ներկվել։ Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- նշված է հաղորդագրությունում: 

 


© armedia.am