Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ կվերադառնա Թբիլիսի

16:42     21 սեպտեմբերի, 2018

Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ կվերադառնա մայրաքաղաք Թբիլիսի: Այս մասին հայտարարել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: Նա նշել է, որ պատգամավորները վաղուց են քննարկում խորհրդարանի Թբիլիսի վերադառնալու հնարավորությունը, և որոշումը արդեն ընդունված է:

«Թբիլիսին կվերականգնի խորհրդարանական մայրաքաղաքի կարգավիճակը արդեն 2019 թվականի հունվարից», - հայտարարել է Չուգոշվիլին:

Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում: Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից շուրջ 230 կմ հեռավորության վրա գտնվող Քութաիսի՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունը ապակենտրոնացնելու» նպատակով:


© armedia.am