Լևոն Մնացականյան. Զինանոցը միշտ էլ թարմացվում է

11:10     22 սեպտեմբերի, 2018

«Եղած միջոցները, ռազմական տեխնիկան նորմալ է, ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներին համահունչ միջոցներ», - այս մասին լրագրողների հետ զույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նա մասնակցում էր ՀՀ նախագահի նստավայրում անկախության օրվա կապակցությամբ  պարգևատրման պաշտոնական արարողությանը, հայտնում է Panorama-ն։

ՊԲ հրամանատարի խոսքով՝  2016 թվականի համեմատ շոշափելի առաջընթաց կա. «Միշտ էլ սպասում ենք նոր ձեռքբերումներ, միշտ էլ թարմացվում է զինանոցը նոր տեսակներով՝  և քանակական, և որակական առումով»։

Պատասխանելով սննդի, հագուստի որակի, տարբեր չարաշահումների մասին լրագրողների հարցերին,  Մնացականյանն ասաց. «Միշտ էլ այդ հարցերին ուշադրություն դարձվում է, նախկինում էլ, ներկայում  էլ: Ծնողներից ևս լինում են բողոքներ, աշխատում ենք բոլոր հարցերով արձագանքել, ստուգումներ անցկացնել և եզակի դեպքերում, որ դրանք համապատասխանում են իրականությանը»։ Մնացականյանը հիշեցրեց, որ զինվորներին տրվող սննդի տեսականին ավելացել է։ Ինչ վերաբերում է զինտեխնիկայի վառելիքի յուրացման ու այլնի վերաբերյալ լուրերին, ըստ ՊԲ հրամանատարի, պարզապես շահարկումներ են, որոնց նպատակն ինքը չգիտի, ամեն դեպքում վերահսկողությունն ուժեղացել է։

 


© armedia.am