Էկվադորին չի հաջողվել Ասանժին դեսպանատան խորհրդական նշանակել Մոսկվայում

16:20     22 սեպտեմբերի, 2018

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն 2017թ․-ին փորձել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մոսկվայում Էկվադորի դեսպանատանը դիվանագիտական խորհրդական նշանակել, սակայն նշանակումը չեղարկվել է, երբ Մեծ Բրիտանիան հրաժարվել է ճանաչել դիվանագիտական անձեռնմխելիության Ասանժի իրավունքը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով այսօր Reuters-ի կողմից հրապարակված Էկվոդորի ԱԳՆ նամակին։

Համաձայն նամակի, 2017թ․ դեկտեմբերի 19-ին Էկվադորի իշխանությունները հաստատլ էին Ջուլիան Ասանժի հատուկ նշանակումը, որպեսզի նա կարողանար կատարել իր պարտականությունները ՌԴ-ում Էկվադորի դեսպանատանը։

Հիշեցնենք, որ Wikileaks-ի հիմնադիրը ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։

 


© armedia.am