«Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին շնորհավորել է հայերին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Տելեգրամի սիրելի հայեր, այսօր Հայաստանի Անկախության 27-րդ տարեդարձն է։ Քանի որ իմ երակներով նաև հայկական արյուն է հոսում, այս տեսանյութի կադրերը հուզում են արյունս և ցույց տալիս, թե ինչպիսի հնագույն մշակույթ է բարգավաճում Արարատի հովտում», - գրել է Կանդելակին Telegram-ում։
Նա նաև Հայաստանի մասին տեսահոլովակ է հրապարակել իր էջում։