ՄԱԿ-ի ԳԱ նիստին պատմության մեջ առաջին անգամ նորածին է մասնակցել

15:40     25 սեպտեմբերի, 2018

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի դուստրը դարձել է առաջին նորածինը, ով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջոցառման է մասնակցել, գրում է lenta.ru-ն:

Այն ժամանակ, երբ վարչապետը Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված Խաղաղության գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել, երեք ամսական Նևե Տե Ախոռային պահել է հայրը` Քլարք Գեյֆորդը: Երեխան Նյու Յորք է գնացե, քանի որ Արդերնը շարունակում է երեխային կրծքով կերակրել և չի կարող երեխային երկար ժամանակով թողնել:

Նշենք, որ Ջասինդա Արդերնը դարձել է աշխարհում առաջին պետության ընտրված ղեկավարը, ով ծննդաբերել է` գտնվելով պաշտոնում:

 


© armedia.am