ԱՄՆ պետաքարտուղարն Իրանին «անօրինական ռեժիմ» է անվանել

13:37     26 սեպտեմբերի, 2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություներին անվանել է «անօրինական վարչակարգ», հայտնում է РИА Новости-ն:

«Իրանի վերջին 40 տարվա գործողությունների ցուցակը ցույց է տալիս, որ այն ՄԱԿ-ի կանոնադրության ամենավատ խախտողներից է: Դա իսկապես անօրինական վարչակարգ է», - ասել է Պոմպեոն Իրանին նվիրված նյույորքյան համաժողովի ժամանակ: Նա կրկնել է Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչություններ կազմակերպելու Իրանին ուղղված մեղադրանքները:

Նշենք, որ Իրանին նվիրված համաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ԱՄՆ-ը և տարածաշրջանում Իրանի հակառակորդ երկրները, ձևավորվել է հակաիրանական «Միասնական ենք միջուկային Իրանի դեմ» ոչ կառավարական կազմակերպությունը:

 


© armedia.am