Թուրքմենստանի բնակչությունը կսկսի վճարել էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի և աղի դիմաց

16:01     26 սեպտեմբերի, 2018

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի բնակչությանը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս անվճար էլեկտրաէներգիա, գազ, խմելու ջուր և աղ չի տրամադրվելու, հայտնում է «Vestnik Kavkaz»-ը:

Փաստաթուղթը ընդունվել է բոլոր ոլորտներում պետության կայուն և համակարգված զարգացումն ու հիմնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը ապահովելու նպատակով:  

Ինչպես նշում է «ՏԱՍՍ»-ը` էլեկտրաէներգիան, գազը և ջուրը հանրապետությունում անվճար է եղել, սակայն սպառման սահմանաչափի շրջանակներում։ Սահմանաչափը հատելու պարագայում դրանց դիմաց պետք էր արդեն վճարել, սակայն այնքան ցածր գնով, որ կարելի էր համարել խորհրդանշանական։


© armedia.am