Մանվել Գրիգորյանը տառապում է կյանքին վտանգ սպառնացող լուրջ հիվանդությամբ. դատաբժշկական փորձաքննության արդյունքներ

16:27     26 սեպտեմբերի, 2018

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Շուրջ մեկուկես ամիս առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է երեկ։ Եզրակացությանը ծանոթացել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Մանվել Գրիգորյանը։

Փաստաբանը հայտնել է, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է  մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով և կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ։

Մկրտչյանի կարծիքով՝ ներկայացված հիվանդություններն անհամատեղելի են իր պաշտպանյալի կալանքի հետ։

Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ փորձաքննության եզրակացությունը նույնպես ներկայացնելու են վերաքննիչ դատարան։

 


© armedia.am