ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը

12:43     27 սեպտեմբերի, 2018

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մևլյութ Չավուշօղլուն և Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակն Իդլիբում և Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկման հեռանկարները, հայտնուևմ է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հանդիպման ընթացքում կայացել է «ցամաքում» տիրող իրադրության հանգամանալի քննարկում, առաջին հերթին դեէսկալացման Իդլիբի գոտում, ինչպես նաև սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման իրապես կայուն գործընթացի գործարկման հեռանկարները: Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել Իդլիբում իրավիճակի կայունացման վերաբերյալ սեպտեմբերի 17-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հնարավորություն է տալիս պաշտպանելու խաղաղ քաղաքացիական բանակչությանը ահաբեկիչների դեմ անզիջում պայքարի շարունակության պայմաններում», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում:


© armedia.am