Բակո Սահակյանը Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

13:27     27 սեպտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: 

 

 


© armedia.am