Երկրաշարժ Ինդոնեզիայում: զոհերի թիվը գերազանցել է 1200-ը

11:38     1 հոկտեմբերի, 2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, հայտնում է Straits Times թերթը:

Վերջինիս տվյալներով՝ շուրջ 16,7 հազար մարդ երկրաշարժերի պատճառով լքել են իրենց տները, ևս 2,4 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում  տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որին հետևելեն մի շարք հետցնցումներ, այնուհետև` 2 մետր բարձրությամբ ցունամի:

 


© armedia.am