Շվեդիայի Մալմյո քաղաքում հոկտեմբերի 31-ին կբացվի զզվելի ուտելիքների թանգարան, հայտնում է Independent-ը:
Թանգարանների այցելուները կարող են ցուցանմուշների շարքում տեսնել իռլանդական հաուկառլ ուտեստը (ակուլայի փտած միս), Ասիայում աճող դուրյան միրգը, որը հայտնի է իր գարշելի հոտով, սարդինական պանիր` որդով, ինչպես նաև շվեդական ազգային սյուրստյոմինգ ճաշատեսակը` ֆերմենտավորված ծովատառեխ:
Նշվում է, որ ցուցանմուշների մեծ մասը կցուցադրվի հատուկ ափսեում, որպեսզի հոտ չգա: