Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կասկածելի ծրար է հայտնաբերել, որն ուղղված է եղել նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին ասվում է երկրի առաջին դեմքի անվտանգության համար պատասխանատու կազմակերպության հայտարարությունում:
Ինչպես հայտնում է BBC-ին` Թրամփի անունով ուղարկված ծրարը գաղտնի ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մինչ դրա` Սպիտակ տանը հայտնվելը:
Նշվում է, որ հնարավոր է ծրարում առկա է մարդու համար խիստ թունավոր ռիցին նյութը:
Գաղտնի ծառայությունը իրավապահների հետ հետաքննում է միջադեպը: