Նյու Յորքի քաղաքապետը խոստացել է Թրամփից գանձել բոլոր չվճարված հարկերը

13:47     4 հոկտեմբերի, 2018

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից գանձել բոլոր հարկերը, որոնք նա չի վճարել քաղաքին, հաղորդում է Bloomberg-ը:

Քաղաքապետի խոսքերով ԱՄՆ նախագահին կարող են պատժամիջոցներ սպասվել ինչպես Նյու Յորք նահանգի, այնպես էլ քաղաքի կողմից:

«Նյու Յորքը մտադիր է փոխհատուցել ցանկացած գումար, որը Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակիչներ: Վերջակետ», - ասել է Դե Բլազիոն:

Հիշեցնենք, The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը հորից 413 մլն դոլար է ստացել ապօրինի ճանապարհով ՝ խուսափելով հարկեր վճարելուց: Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ Թրամփը հնարավոր է հարկերը չի վճարել 1995 թվականից ի վեր:


© armedia.am