Կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

19:48     4 հոկտեմբերի, 2018

Այսօր Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմը:

Քննարկվել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները:

Նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների քննարկումը: Վերոնշյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով, ինչից հետո նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների մանրամասների և դրանց համար պատասխանատու մարմինների սահմանման շուրջ:

 

 


© armedia.am