Հայտնի են դարձել Խաղաղության նոբելյան մրցանակակիրները

14:22     5 հոկտեմբերի, 2018

2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է վիրաբույժ Դենի Մուքվեգեին եւ իրավապաշտպան Նադյա Մուրադին «սեռական բռնությունը որպես պատերազմի զենք օգտագործման եւ զինված հակամարտությունների դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հայտնել Է Նորվեգիայի նոբելյան կոմիտեն:

Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել Է 1901 թվականին: Այն հանձնվել Է 98 անգամ, մրցանակն ստացել Է 131 դափնեկիր: Եղել են տարիներ, երբ այս անվանակարգում հաղթող չի հայտարարվել (վերջին անգամ՝ 1972 թվականին): Պատճառները եղել են Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերը, կոմիտեի անդամների միջեւ հակասությունները եւ «արժանավոր թեկնածուների բացակայությունը»:

Պարգեւի դրամական բաղադրիչի չափը 2018 թվականին կկազմի 9 մլն կրոն (1,02 մլն դոլար): Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները, որպես կանոն, ստացված փողերը նվիրաբերում են բարեգործությանը: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


© armedia.am