Գրոզնի քաղաքի 200-ամյակի կապակցությամբ Չեչնիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել միաժամանակ 200 հարսնացուի ամուսնության արարողակարգ:
Տոնակատարության առիթով քաղաքում «լովզար» կոչվող ավանդական հարսանեկան արարողությունն է անցկացվել, որն ուղեկցվում է պարերով, խաղերով և ծիսակարգերով։
Փեսացուների մոտիկ բարեկամների ուղեկցությամբ հարսնացուները շարքով անցել են Սրտերի ճեմուղիով՝ ձեռքներին ազգային կուժ բռնած։
Չեչնիայի ավանդույթների համաձայն` փեսացուն սեփական հարսանիքին ներկա չի գտնվում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի թղթակցին են պատմել հարսանեկան տոնակատարությանը մասնակցող տարեցները, հարսնացուները ըստ ավանդույթի պետք է անցնեն «լեզուն բացելու» չեչենական հին արարողությունը, որից հետո միայն նրանք կկարողանան խոսել։
«Հարսը թամադային ջուր է մատուցում, նա աղջկանից խմելու թույլտվություն է հարցնում։ Դրական պատասխան ստանալուց հետո աղջկան կամ գումար, կամ նվեր են տալիս», - նշել է տոհմի տարեց ներկայացուցիչը։
Հրապարակում տոնախմբությունից հետո հարսներին ուղեկցել են փեսացուների տուն, որտեղ նրանց սպասելիս են եղել բազմաթիվ բարեկամներ և ընկերներ։