Չինաստանում հայտնել են Ինտերպոլի նախկին ղեկավարի կալանավորման մանրամասները

18:12     8 հոկտեմբերի, 2018

Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյի նկատմամբ քննություն է ընթանում կոռուպցիայի գործով: Այս մասին հայտնում է Associated Press-ը` Չինաստանի իշխանություններին հղումով:

«Մեն Հունվեյը կաշառք է ստացել, և նրան կասկածում են օրենսդրությունը խախտելու մեջ», - ասվում է Չինաստանի ազգային անվտանգության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ Ինտերպոլի նախագահի անհետանալու մասին: Ավելի ուշ չինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ինտերպոլի ղեկավարին կալանավորել են անմիջապես, երբ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Չինաստանում, և այժմ նրա նկատմամբ քննություն է իրականացվում:

Նախօրեին` հոկտեմբերի 7-ին, Մեն Հունվեյը հրաժարական է տվել Ինտերպոլի նախագահի պաշտոնից:


© armedia.am