Մակեդոնիայի անվանափոխության հարցը խորհրդարանում է

15:11     9 հոկտեմբերի, 2018

Մակեդոնական կառավարությունը երկուշաբթի օրը հաստատել է երկրի անվանափոխության վերաբերյալ օրինագծի նախագիծը և ուղղել այն խորհրդարանի հաստատմանը, հայտնում է VoaNews-ը։

Երկրի անվանափոխության հարցի շուրջ հանրաքվեն չկայացավ ցածր մասնակցության պատճառով։ Այժմ հարցի լուծումը մնացել է խորհրդարանին։

Իշխող կոալիցիան 72 մանդատ ունի 120 տեղանոց խորհրդարանում, սակայն սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։ Երկրի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ կլուծարի խորհրդարանը, եթե նախագիծը չընդունվի։

 


© armedia.am