Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

16:12     10 հոկտեմբերի, 2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  օրերի ընթացքում Երևանի մետրոպոլիտենn իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարել է  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: 

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն, անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:


© armedia.am