Tesla-ն տեկիլայի արտադրության համար ապրանքանիշ է գրանցում

15:31     13 հոկտեմբերի, 2018

 Tesla ընկերությունը, որը զբաղվում է գերժամանակակից ավտոմեքենաների արտադրությամբ, հայտ է ներկայացրել Teslaquila ապրանքանիշի գրանցման համար։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքին։

Հայտը ներկայացվել է երկուշաբթի օրը, սակայն Tesla-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այդ լուրերը։ Արտադրությունը դեռևս կազմակերպված չէ։

Առաջին անգամ Teslaquila-ի մասին Իլոն Մասկը՝ ընկերության հիմնադիրը, հիշատակել է ապրիլին՝ ապրիլմեկյան կատակի տեսքով։ Նա հայտարարել է իբրև իր ընկերությունը սննկանում է, և նրան գտել են Tesla Model 3 մոդելի ավտոմեքենայի կողքին՝ շրջապատված Teslaquila-ի շշերով։ Մի քանի օր անց նա իր ինստագրամյան էջում հրապարակել է տեկիլայի պիտակը։


© armedia.am