Հիլարի Քլինթոնին զրկել են գաղտնի տեղեկություններին հասանելիությունից

14:39     13 հոկտեմբերի, 2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին զրկել են կառավարության գաղտնի տեղեկություններին հասանելիությունից: Այս մասին ասվում է պետքարտուղարության նամակում, որը հրապարակել է Politico-ն:

Նշվում է, որ Քլինթոնը գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ից: Ընդգծվում է, որ դա արվել է նրա խնդրանքով:

Բացի այդ, գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել է Քլինթոնի օգնական Շերիլ Մայլզը և ևս չորս մարդ, որոնց անունները փաստաթղթում չեն բացահայտվում:


© armedia.am