Թուրքական իշխանությունների կողմից ազատ արձակված Բրանսոնը վերադարձել է ԱՄՆ

09:02     14 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը, ով մոտ 2 տարի գտնվել է Թուրքիայում անազատության մեջ, այսօր վերադարձե լէ  ԱՄՆ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Բրանսոնը օդանավով տեղափոխվել է Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմակայան։ Դրանից առաջ Գերմանիայում նա բուժզննություն է անցել։ Ավելի վաղ ո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Բրանսոնի հետ Սպիտակ տանը։

Հոկտեմբերի 12-ին թուրքական Իզմիր քաղաքի դատարանը Բրանսոնին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, սակայն որոշել է ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով արդեն անազատության մեջ գտնվելու ժամկետը։


© armedia.am