Իրանում հայտնաբերվել են ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

16:30     14 հոկտեմբերի, 2018

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայության աշխատակիցները երկրի Կերմաշ նահանգում հայտնաբերել ու վնասազերծել են ահաբեկչական խմբավորման զինյալների, այս մասին հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

Նշվում է, որ ուժայինները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են նաև երկու գրոհայինի: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է զենք ու զինամթերք, ինչպես նաև ահաբեկչական գործունեության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր:

Ըստ իրանցի իրավապահների՝ փաստաթղթերից երևում է, որ արաբական երկրներն աջակցում են Իրանի ներսում ահաբեկչական խմբավորումների գործողություններին, ինչպես նաև պարզ է դառնում, որ խմբավորումը պատրաստվել է ահաբեկչական հարձակումների Կերմաշ նահանգում: 

Հայտնի է նաև, որ գրոհայինները Իրան են ներթափանցել երկրի արևմտյան սահմաններից:


© armedia.am