Սաուդյան Արաբիայի թագավորը ոչինչ չգիտի Հաշքաջիի գործի մասին. Թրամփ

22:19     15 հոկտեմբերի, 2018

Թրամփը գրառում է արել Twitter-յան իր էջում և հայտնել, որ խոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Ըստ նրա՝ թագավորը լրագրող Հաշքաջիի գործի մասին ոչինչ չգիտի: 

«Հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, ով հերքում է, որ իրեն որևէ բան է հայտնի այն ամենի մասին, ինչը կարող է կատարված լինել «մեր սաուդցի լրագրողի հետ»։ Նա ասաց, որ իրենք սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ, որպեսզի պատասխաններ գտնեն։ Ես անհապաղ պետքարտուղարին ուղարկում եմ հանդիպելու թագավորի հետ»,- նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդմիադիր լրագրող Հաշքաջին անհետացել է հոկտեմբերի 02-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո:


© armedia.am