Թրամփը նշել է իր նախագահության հաջողության գլխավոր սպառնալիքը

12:52     17 հոկտեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դաշնային պահուստների համակարգի վարած քաղաքականությունը սպառնալիք է իր նախագահության հաջողության համար:  Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Fox Business-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Դաշնային պահուստների համակարգը շատ արագ է դրույքը բարձրացնում, նրանք չափազանց անկախ է»,- ասել է Թրամփը:

Սեպտեմբերին Դաշնային պահուստների համակարգը, որն ԱՄՆ-ում կատարում է Կենտրոնական բանկի դերը, տոկոսային դրույքը 2-ից բարձրացրել է 2.25 տոկոսի: Սա այս տարվա ընթացքում երրորդ բարձրացում էր, դեկտեմբերին ևս սպասվում է տոկոսադրույքի բարձրացում: Թրամփի կարծիքով` Դաշնային պահուստների համակարգի նման քաղաքականությունը բացասական ազդեցություն կունենա քաղաքացիների գնողունակության վրա:

 


© armedia.am